Վեներաբանություն
Հայաստանում արձանագրված սեռավարակների դեպքերը
XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին «սեռական հեղաշրջումը»` կոմերցիոն սեքսի զարգացումը, բնակչության կենսամակարդակի նվազումը:
Նմանատիպ պատկեր առկա է ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ երկրներում, Արևելյան Եվրոպայում, միջինասիական հանրապետություններում: Տեղեկատվական տեխնոլոգիաների կտրուկ զարգացումը, ազատ շփման հնարավորությունը,«էրոտիկ» ուղղվածության ծանոթության կայքերը խթանում են պրոմիսկուիտետի (անկանոն սեռական հարաբերություններ մեծ թվով զուգընկերների հետ) տարածումը: Բազմաթիվ գիշերային ակումբները հնարավորություն են ստեղծում անկանոն սեռական կյանքի ակտիվացմանը: Չնայած այն հանգամանքին, որ մաշկավեներաբանական ծառայության կողմից ձեռնարկվում են բազմաթիվ միջոցառումներ` ուղղված սեռավարակների քանակի նվազեցմանը, այնուամենայնիվ, դժվարանում է դրանց աճի կասեցումը (աղյուսակ 1):
Աղյուսակ 1 Սեռավարակների արձանագրումը Հայաստանի
Հանրապետությունում 2005-2010թթ. (100.000 բնակչի հաշվով)

Ինչպես երևում է աղյուսակից, սեռավարակների ընդհանուր քանակի աճ է արձանագրվել, սակայն որոշ հիվանդությունների տարածումը հնարավոր է եղել ինչ-որ չափով կանխել, երբեմն արձանագրվել է հիվանդացության նվազում: 2005-2010թթ.-ի ընթացքում տեղի է ունեցել սեռավարակների ընդհանուր թվաքանակի աճ (44,1%):
Աննշան փոփոխություններ են գրանցվել սիֆիլիսով, տրիխոմոնիազով և սեռական հերպեսով հիվանդների թվաքանակում: Սիֆիլիսի դեպքերի աճը դադարել է 1995-1999թթ-ի համեմատ: 2009 թ.-ի հետ համեմատած տեղի է ունեցել սիֆիլիսի դեպքերի կրկնակի նվազում, սակայն ընդհանուր առմամբ 2005-2010թթ.-ի ընթացքում դիտվել է սիֆիլիսով հիվանդացության աննշան աճ (15,3%):
2005-2010 թթ.-ի ընթացքում գոնոռեայի, լամիդիոզի և ոչ յուրահատուկ միզուկաբորբերի դեպքերը նվազել են 50 և ավելի տոկոսով: Դա կարելի է բացատրել այն հանգամանքով, որ տարեցտարի էլ ավելի շատ մասնագետներ են ընդգրկվում սեռավարակների բուժման գործում: Ուրոլոգները, գինեկոլոգները, անգամ ընտանեկան բժիշկները և դեղատան աշխատողները միզուկաբորբերով հիվանդին բուժում են առանց ճշգրիտ ախտորոշման և արդյունքների արձանագրման: Որպես հետևանք, նվազում է արձանագրված դեպքերի քանակը:«Ոչ յուրահատուկ միզուկաբորբեր» ախտորոշումը օգտագործվում է Հայաստանի այն բոլոր մարզերում, որտեղ հետազոտություններ կատարելու հնարավորություն չկա, նման դեպքերում բուժումը տարվում է, հիմնվելով ախտանիշների վրա: Վերջին տարիներին մարզային հիվանդանոցների, հատկապես լաբորատոր ծառայության զարգացումը հնարավորություն է ստեղծում նորագույն ախտորոշիչ մեթոդների օգտագործմանն ու սեռավարակների հայտնաբերմանը:
Գրեթե մեկ երրորդով նվազել են սեռական գորտնուկների` սրածայր կոնդիլոմաների դեպքերը: Դա պայմանավորված է ինչպես սեռական գորտնուկների բուժման ժամանակակից շատ արդյունավետ եղանակների կիրառմամբ, այնպես էլ«Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման» ազգային ծրագրի շրջանակներում կատարվող հետազոտությունների արդյունքում հիվանդների վաղ հայտնաբերմամբ և բուժմամբ:
Ավելացել է կանանց սեռավարակների քանակը (կանդիդոզ և գարդներելոզ): 2005 թ.-ի համեմատ կանդիդոզի դեպքերն ավելացել են 82,7%-ով (21968 դեպք), գարդներելոզի դեպքում աճը կազմել է 135%, 2010թ.-ի ընթացքում արձանագրվել է 9708 դեպք: Այս տվյալները վերցված են գինեկոլոգիական ծառայության արձանագրություններից: Ավելացել է այն կանանց թիվը, ովքեր քաջատեղյակ են սեռավարակներին, որը նպաստել է բժիշկ-մասնագետներին դիմելիությանը:
Լաբորատոր ախտորոշիչ մեթոդների զարգացման շնորհիվ գրեթե 2,5 անգամ ավելացել է միկոպլազմայով և ուրեապլազմայով վարակման դեպքերի հայտնաբերման թիվը:Համարյա նույն բարձր մակարդակի վրա է մնում սեռավարակների արձանագրման տոկոսը կոմերցիոն սեքսի աշխատակիցների շրջանում: 2005-2010 թթ.-ի ընթացքում նրանցից 62,1%-68,0%-ի մոտ հայտնաբերվել է որևէ սեռավարակ, նվազել առաջին սերնդի սեռավարակների (սիֆիլիս, գոնոռեա, տրիխոմոնիազ) քանակը մոտ 2 անգամ, սակայն կրկնապատկվել են երկրորդ սերնդի սեռավարակների (խլամիդիոզ, վիրուսային սեռավարակներ) դեպքերը: Չնայած այն բոլոր միջոցառումներին, որոնք ուղղված են այդ խմբում սեռավարակների քանակի նվազեցմանը (լուսավորադաստիարակչական աշխատանք), հիվանդացության աճի օրինաչափությունները պետք է ոշադրության արժանանան ոչ միայն մաշկավեներաբանական ծառայության, այլև գինեկոլոգների, բոլոր այն մասնագետների և կազմակերպությունների կողմից, որոնք առնչություն ունեն մարմնավաճառության խնդրի հետ:
Նվազել է հիվանդացությունը տղամարդկանց շրջանում: Փոխվել է տղամարդ/կին փոխհարաբերությունը: Եթե 2006-ին տղամարդկանց շրջանում սեռավարակների տարածվածությունը երկու և ավելի անգամ գերազանցում էր կանանց ցուցանիշները, ապա 2010-ին այդ հարաբերակցությունը հակում ունի հավասարվելու 1:1-ի (աղյուսակ 2):
Աղյուսակ 2 Վարակի փոխանցումը հետերոսեքսուալ կապով (տղամարդիկ)

Գրեթե 3 անգամ նվազել են սիֆիլիսի և վիրուսային սեռավարակների, 56,7%-ով` խլամիդիոզի դեպքերը (աղյուսակ 3):
Աղյուսակ 3 Վարակի փոխանցումը հետերոսեքսուալ կապով (կանայք)

Կանանց շրջանում նույնպես նկատվում է որոշ սեռավարակների քանակի նվազում, սակայն վերջին տարիներին կրկնապատկվել են սեռական հերպեսի դեպքերը: Սիֆիլիսի և գոնոռեայի դեպքերը նվազել են, համապատասխանաբար` 42,2% և 51,2%-ով:
Անբավարար կարելի է գնահատել հարակից մասնագետների աշխատանքը սեռավարակների հայտնաբերման հարցում: Օրինակ, ուրոլոգների կողմից հայտնաբերված սեռավարակների քանակը 2005-2010 թթ.-ի ընթացքում չի գերազանցել ընդհանուր արձանագրված սեռավարակների թվաքանակի 1-1,5%-ը: Գինեկոլոգների կողմից արձանագրվում է սեռավարակների մոտ 20%-ը, եթե հաշվի չառնենք այնպիսի սեռավարակներ, ինչպիսիք են կանդիդոզը և գարդներելոզը:
Ընդհանուր առմամբ սեռավարակների հետ կապված իրավիճակը դեռ մնում է լարված: Անհրաժեշտ են աշխատանքներ կանխարգելման առավել արդյունավետ միջոցների մշակման, ախտորոշման և բուժման հասանելիության բարձրացման, հարակից մասնագիտական հաստատությունների և մասնագետների հետ համագործակցության ամրապնդման հարցերում:
26.04.2011 Կարդացեք նաև
Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...
16.07.2021
Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...
25.03.2020
Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...
09.12.2019
Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում...
16.02.2018
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...
15.01.2018
ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային...
11.02.2014
Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...
30.04.2013
ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...
11.02.2013 Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...
- ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...
Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...
19.04.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYa8lsBa' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ